▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպարտակ-Զենիթ՝ 4-2. Մովսիսյանը՝ հեթ-թրիկի հեղինակ

footballcity.am: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակներում Մոսկվայի Սպարտակը հյուրընկալել էր Սանկտ-Պետերբուրգի Զենիթին:

Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիզն ու Յուրա Մովսիսյանը: Օզբիլիցը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Յուրան խաղաց 58 րոպե սակայն հասցրեց դառնալ հեթ-թրիկի հեղինակ:

Հանդիպումն անցավ գեղեցիկ և դիտարժան պայքարում: Արդեն 2-րդ րոպեին հաշիվը կարող էր բացվե, Էյդեն ՄքԳիդին եզրից փոխանցում կատարեց դեպի Մովսիսյանը, սակայն Յուրան չհասավ գնդակին, իսկ դրանից հետո ձեռքով հարվածեց դարպասաձողին, այդ արարքի համար արժանանալով դեղին քարտի: Զենիթն էլ պակաս հաջող չէր գրոհում և արագ գոլ կարողացավ հեղինակել: 6-րդ րոպեին Կրիշիտոն փոխանցում կատարեց դեպի Կերժակովը, իսկ վերջինս առանց շտապելու գնդակն ընդունեց և հարվածեց հեռավոր անկյունը՝ առաջ մղելով Սանկտ-Պետերբուրգցիներին: Գոլից հետո Զենիթի ֆուտբոլիստները անմիջապես ակտիվացան և 17-րդ րոպեին մրցավարը նշանակեց 11մ հարված: Բելգիացի Վիտսելը մեն մենակ էր մնացել դարպասապահի հետ, իսկ Տինո Կոստան հասնելով խախտեց խաղի կանոնները՝ հարվածելով Վիտսելի ոտքերին: Սակայն գնդակի մոտեցավ Հալկը և չկարողացավ գրավել դարպասը: Նշենք, որ Հալկը արդեն երկրորդ հանդիպումն անընդմեջ չի իրացնում 11մ հարվածները, նախորդ խաղում էլ նա չկարողացավ գրավել Պորտուի դարպասը: 11մ հարվածից հետո Սպարտակի ֆուտբոլիստները ոգևորվեցին՝ իրենց դարպասապահի հիանալի խաղով և իրենք էլ նետվեցին գրոհի: 32-րդ րոպեին էլ Յուրա Մովսիսյանը հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ Մովսիսյանին հաջողվեց ևս մեկ գնդակ ուղարկել Զենիթի դարպասը և թիմերն ընդմիջման գնացին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Յուրան երրորդ գնդակն ուղարկեց մրակցի դարպասը՝դառնալով հեթ-թրիկի հեղինակ, այս անգամ հիանալի փոխանցման հեղինակ դարձավ Տինո Կոստան: 58-րդ րոպեին էլ Կարպինը հանգիստ տվեց իր թիմի առաջատարին և Յուրային փոխարինեց Լուկաս Բարիոսը: Յուրայի խաղադաշտը լքելուց հետո Զենիթի ֆուտբոլիստները նոր ստիմուլ ստացան և կրկնապատկված եռանդով նետվեցին գրոհի: 64-րդ րոպեին էլ Հալկն ուղղեց իր սխալը՝ դառնալով գոլի հեղինակ: Սակայն հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Գլուշակովը՝ 84-րդ րոպեին:

Սպարտակ-Զենիթ՝ 4-2

#ԹԻՄԵՐԽՀՈՊԽԳԲԳ+/-Մ
1 Զենիթ 16 11 3 2 37 16 +21 36
2 Լոկոմոտիվ Մոսկվա 16 10 3 3 33 15 +18 33
3 Սպարտակ Մոսկվա 16 10 3 3 30 18 +12 33
4 ԲԿՄԱ 16 9 3 4 23 18 +5 30
5 Դինամո Մոսկվա 16 8 5 3 27 20 +7 29
6 Կրասնոդար 16 8 3 5 26 21 +5 27
7 Ամկար 16 7 6 3 19 14 +5 27
8 Կուբան 16 6 5 5 23 20 +3 23
9 Ռոստով 16 5 5 6 21 23 -2 20
10 Վոլգա 16 5 2 9 15 29 -14 17
11 Կրիլյա Սովետով 16 3 8 5 16 21 -5 17
12 Ռուբին 16 3 8 5 17 14 +3 17
13 Տոմ 16 3 3 10 11 25 -14 12
14 Ուրալ 16 2 5 9 14 31 -17 11
15 Թերեք 16 1 6 9 8 19 -11 9
16 Անժի 16 0 6 10 12 28 -16 6

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին