▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ ԿՀԵՌԱՆԱ

Վերջերս Հայաստանում մեկնարկեց The voice նախագիծը, որը հասցրեց սիրվել կարճ ժամանակահատվածում: Սակայն քննադատություններն էլ քիչ չեն: Դժգոհությունները հիմնականում վերաբերում են ժյուրիի կազմին: Ոմանք նշում են, որ ժյուրիի կազմում համարժեք անդամներ չեն:

Այս մասին գրում է  mamul.am-ն ու նշում, որ թիրախում հայտնվել է Սոֆի Մխեյանը: Շատերին զայրացնում է, որ այս նախագծում փորձված մարզիչների կողքին ներառել են նաև Սոֆիին:

Խոսակցությունների համաձայն` շատերը ստիպված են ընդգրկվել երգչուհու թիմում, քանի որ իրենց ելույթի ընթացքում շրջվել է միայն Սոֆին:

Ոմանք էլ հույս են հայտնել, որ նման խոսակցություններից հետո The voice նախագծի կազմակերպիչները փոփոխություն կմտցնեն ժյուրիի կազմում:

Սակայն բազմաթիվ օգտատերեր` քննարկելով այս հարցը, որակել են այն հայկական մտածելակերպի հերթական արգասիք:

-Միևնույնն է` մի բան պիտի գտնեին քննադատելու,- հնչում են կարծիքներում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին