▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. հրդեհ է բռնկվել, կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի կամրջի վրա, բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել։

Հրշեջները, մարելով «Volkswagen»-ում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են քաղաքացիների 3 մոխրացած մարմին։Վթար-հրդեհի հետևանքով 2 հոգի էլ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին