▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շմայս, բռնաբարելու, հետո՞ ես սպանելու, թե՞…

hraparak.am-ը գրում է, որ Հայաստանի քաղաքական գործիչերը, եթե խորը դատենք, Կոմեդիայի թատրոնի բարձրորակ հումք են, տեղները չգիտեն: Մի քանիսի տեղը մատնանշեմ՝ կոնկրետ դերակատարություններով:

Արթուր Սաքունց.-

«Շմայսի արտահայտությունները քրեորեն հետապնդելի արարք են: Դա ուղղակի սպառնալիք է, և մարդը հայտնում է իր մտադրության մասին` կատարելու քրեորեն հետապնդելի արարք: Ըստ որում, ծանր հանցագործությունների` սպանության մտադրության և նաև` սեռական ոտնձգության» / tert.am/:

Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակի»` Շմայսը հայտարարել էր, որ պաշտպանության նախարարի տիկնոջ դեմ հրապարակումների հեղինակներին պետք է գլխատել` («Աստված տա՝ իմ ձեռքը որ ընկնի, անձամբ կգլխատեմ») , իսկ հեղինակների մասին էլ ասել էր՝ «որ բռենցինք, իրենք հաստատ բռնաբարվելու են»: 

Սա շատ լուրջ դեր է: Գյուղավարի ասած՝ Շմայսը մահակն առած՝ «գիշերով որսի է դուրս եկել»: Մենակ չի հասկացվում դերասանի մտադրությունը՝ բռնաբարելու, հետո՞ է սպանելու, թե՞… Գալուստ Սահակյան.- «Առաջարկում եմ ասվածը բառացի չհասկանալ»: Բա ո՞նց հասկանան, ընկեր Գալուստ: Մտովի՞, կայքո՞վի, թե՞ խնդովի՞…

Բա որ հանկարծ սերիալի վերջում Շմայսը կանգնի ու ասի՝ գործը նաղդով ենք կտրում, ի՞նչ եք ասելու ընկեր Գալուստ: Ուրեմն հարցում արեք Շմայսին՝ բառացի՞ է ասել, թե՞ մտովի, բռնաբարելու, հետո՞ է սպանելու, թե՞…

Շարունակելի

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Նյութը՝ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին