▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյան, Վաղարշակ Հարությունյան, թե՞ Յուրի Խաչատուրով

Վաղը Երևանում աշխատանքներն է սկսելու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը։ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելառուսին, իսկ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու է Հայաստանը։

«Հնարավոր թեկնածուները երեքն են՝ նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Վաղարշակ Հարությունյանը և երևի թե, նախկին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Թե որ թեկնածուին կընտրեն՝ դա արդեն այլ հարց է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ մրսածության պատճառով Հայաստան այցը չեղարկելուն՝ քաղաքագետը նկատեց.

«Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ դիվանագիտական հիվանդություն է տեղի ունեցել և դժվար է ասել՝ ճի՞շտ է հիվանդանալու պատճառաբանությունը, թե՞ նրա Երևան գալը կարող էր մտահոգել իր երկրի քաղաքական էլիտային»:

Նշենք, որ նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին