▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 1-ը` վարչական շրջաններում

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաք բոլոր վարչական շրջանների դպրոցներում: 
 Ուսումնական տարվա մեկնարկն ու առաջին դասարանցիների մուտքն ազդարարարող բացօթյա տոնական միջոցառումների ընթացքում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Դպրոցների աշակերտների պարային և երաժշտական համարներով հագեցած ծրագրերը եզրափակվել են սպասված առաջին զանգով, որն ազդարարել է 2016-2017 ուսումնական տարվա մեկնարկը ոչ միայն առաջինցիների, այլև բոլոր դպրոցականների համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին