Սարսափելի մանրամասներ. Ի՞նչ են արել ոստիկանները ցուցարարների հետ
ԱԺ «Հասատան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է ոստիկանության բռնությունների և Բաղրամյանից ձերբակալված քաղաքացիների մասին։ Նրա խոսքով բոլոր այն ձերբակալվածները, որոնք առավել ծանր ֆիզիկական բռնության են ենթարկվել, ակնհայտորեն տեղափոխվել են Երևանից հեռու ՁՊՎ-ներ։ Պատգամավորը Եղվարդի ՁՊՎ-ում պարզել է, որ այնտեղի ձերբակալվածներից մեկը՝ Ավետիսյան Կարմենը լուրջ վնասվածքներ ունի։ «Կողոսկրերի կոտրվածքի կասկած կա, իսկ բերանի խոռոչից պարբերաբար արնահոսություն է նկատվում։ Իրավապահները հարկ չէին համարել քաղաքացու անհրաժեշտ բուժօգնություն ստանալը և Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից և հարցազրույց տալուց հետո նրան առանց անհրաժեշտ բուժօգնություն ստանալու տեղափոխել էին Նաիրիի ՁՊՎ»,-Մանուկյանը։ Նրա պահանջով Կարմեն Ավետիսյանը շտապօգնության բժիկների կողմից հետազոտվելուց անմիջապես հետո տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։
«Լուսանկարում երևում է, թե ինչպես է ՀՀ ոստիկանության վերնախավը հարձակվել այսօր հիվանդանոց տեղափոխված Կարմեն Ավետիսյանի վրա»․-գրել է Գեղամ Մանուկյանը։
***
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հեսա մի 2 ամսով կկալանավորեն, դատախազն էլ ֆրանսիացի ֆանտաստի դեմքով կպատմի, որ լիքը մարդու անդոր ա խախտել գոտին չգցելով»։
Խոսքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մասին է, ով այսօր ֆեյսբուքյան եթերում խոսել էր ոստիկանության բռնությունների մասին։
Եթերին անդրադարձել է «Հայկական ժամանակ»-ը՝ գրելով «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը մեքենա