▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսանգի վերաբերյալ հակահայկական նախագիծն ընդունվեց

A1plus-ը գրում է. «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» խորագրով բանաձևի նախագիծը այսօր չպետք է քվեարկվի, այլ պետք է վերամշակվի։ ԵԽԽՎ պատվիրակներին մինչ քվեարկությունը առաջարկեց   հայ պատվիրակ Արմեն Ռուստամյանը, որը հիշեցրեց, որ զեկույցի հեղինակը չի եղել  տեղանքում  եւ օգագործում է ադրբեջանամետ ձեւակերպումներ։
Հեղինակը՝ Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչը , հայտարարեց, թե ինքը փորձել է, սակայն հայկական կողմը չի ընդառաջել։ Նա զեկույցի ընդունումը համարում է ազդանշան օգնելու տեղական բնակչությանը։
Հետաքրքիր է, որ քննարկման ժամանակ ադրբեջանցի  պատգամավոր  Հաֆայել Հուսեյնովը, կարեւորելով նախագծի ընդունումը, հայտարարեց, թե իբր հայկական կողմը թունավորում է գետերը տարբեր միջոցներով, այդ թվում միջուկային զենքով՝ մոռանալով հիշատակել, որ նույն ջրային ռեսուրսը օգտագործըում է նաեւ հայկական կողմը։
Սակայն այն դրվեց քվերակության եւ անցավ՝ 98 կողմ, 71 դեմ, 40 ձեռնպահ ձայների հարաբերկցությամբ։ Հիշեցնենք, որ մինչ այդ եղել էր «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի  նախագծի քվեարկությունը, որը  տապալվել էր։

Աղբյուրը՝ A1plus.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին