Խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի տիկինը խախտում է թույլ տվել․ Շողերինա Մկրտչյանին պատկանող հսկայական տարածքը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Չաուշի 4/2 հասցեում, ցանկապատվել է՝ առանց համապատասխան թույլտվության։
Ֆակտոր․am-ն է գրում ւ հավելում․ «Երևանի քաղաքապետարանն այժմ քննարկում է Ալեքսանյաններին 750 հազարից մինչև 1,5 մլն դրամ տուգանելու հարցը։
Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Խոջայանը մեզ հետ զրույցում փոխանցում է՝ տարածքը պատկանում է Շողերինա Մկրտչյանին, սեփականատերն իրավունք ուներ ցանկապատել, բայց միայն քաղաքապետարանի համապատասխան թույլտվությամբ, ինչը, սակայն, շրջանցվել է։
Թե ինչու է տարածքն օրենքի խախտմամբ սահմանազատվել, Ալեքսանյաների ընտանիքից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեզ հայտնի դարձավ, որ տարածքը ծառայելու է որպես ավտոկայանատեղի: Տարածքի բնակիչներն այժմ անվճար են կայանում մեքենաները, սակայն շուտով սակագներ են հաստատվելու և սկսելու են վճարել։
Երևանի քաղաքապետարանը սեփականատիրոջից տարածքի օգտագործման հետ կապված որևէ տեղեկատվություն չի ստացել։ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք սրընթաց հարստացող խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը, որին հաջողվեց բարիդրացիական հարաբերություններ հաստատել նաև կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին հայտարարած հեղափոխական իշխանության հետ, շարունակում է ընդլայնել իր բիզնեսները։
Ավելին, այսօր Սամվել Ալեքսանյանն իր խոշոր սուպերմարկետի ցանցի մասնաճյուղեր է բացում նաև մարզերում։ Կառավարությունն իր հերթին Ալեքսանյաններին միլիոնավոր դրամների արտոնություններ է տալիս։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։