▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ

«Փաստինֆո» -ն ներկայացրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։

Նա հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով 2 բնակարան․ մեկը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ձեռք է բերվել 2001-ին, մյուսը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, գնել է 2019 թվականին։ Նաև հայտարարագրել է 1 հողամաս, որը միանձնյա է տնօրինում, գտնվում է Կոտայքի մարզի Ակունք համայնքում, գնել է 2014 թվականին։

Պետրոսյանը հայտարարագրել է 2017 թվականի թողարկման BMW մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2023 թվականին։

Տարվա սկզբում նրա բանկային հաշիվներից մեկում եղել է 7 հազար եվրո, որը տարեվերջին զրոյացվել էր, մեկ այլ հաշվին տարվա սկզբին եղել է 7 միլիոն 420 հազար 359 դրամ, որը տարեվերջին արդեն 32 միլիոն 84 հազար դրամ էր։

Տարվա սկզբում ունեցել է 1 միլիոն 800 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին արդեն 2 միլիոն 350 հազար դրամ էր կազմում։

Տարվա ընթացքում Պետրոսյանի եկամուտները կազմել են ավելի քան 39 միլիոն 743 հազար դրամ։

Հատկանշական է, որ Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել 2025 թվականի հուլիսի 18-ին, և 6 ամսվա ընթացքում ՀԷՑ-ից նա ստացել է ավելի քան 25 միլիոն 981 հազար դրամ աշխատավարձ՝ այն դեպքում, երբ տարվա առաջին կիսամյակում Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում նրա ստացած աշխատավարձը կազմել է շուրջ 10 միլիոն 650 հազար դրամ։

Եվս 2 միլիոն 574 հազար դրամ Պետրոսյանն ստացել է Ֆինանսների նախարարությունից, 328 հազար դրամ՝ «Ամերիաբանկից», ևս 208 հազար դրամ՝ ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնից։

Տարեվերջին նրա վարկային պարտավորությունների մայր գումարը կազմել է 24 միլիոն 18 հազար դրամ։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին