▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսատոմ-սերվիս»-ի գլխավոր տնօրենի արձագանքը՝ Հայաստանի ատոմակայանի վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին

Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի երկարաձգումը հնարավոր է նաև 2036 թվականից հետո, Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցին ի պատասխան ասել է ̀«Ռուսատոմ սերվիսի» («Ռոսատոմ» պետկորպորացիայի վերանորոգման-շահագործման ձեռնարկություն) գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։

Նրա խոսքով՝ 2036 թվականից հետո կայանի հետ թե ինչ կլինի, հայկական կողմը կորոշի։

Կան մի քանի սցենարներ, այն կարող է դադարեցվել, շահագործումից հանելու աշխատանքներ են սկսվել:

«Մյուս կողմից, հայկական կողմը կարող է որոշել մշակել նաև նոր ժամանակաշրջան: Ռուսաստանում նման օրինակներ կան՝ Նովովորոնեժի և Կոլյան բլոկները երկարացվել են (ծառայության ժամկետը) մինչև 60 տարի: Հայկական կայանը, եթե չեմ սխալվում, 50 տարեկան է։ Վորոնեժի և Կոլյան բլոկների մի մասում աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետի նոր երկարաձգման ուղղությամբ»,-ասել է Սալկովը։

Հետազոտությունը, նրա խոսքով, պետք է պատասխանի այն հարցին, թե դեռ կա՞ նման ռեսուրս, թե՞ ոչ։ Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ հիմնվելով հետազոտության արդյունքների վրա:

Իր հերթին Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ասել է, որ նման սցենար դեռևս չի դիտարկվում, և Հայաստանը կհասցնի նոր բլոկ կառուցել մինչև այդ ժամանակաշրջանը:

«Բայց, իհարկե, մենք կարող ենք կայանի ռեսուրսը երկարացնել գլխավոր կոնստրուկտորի օգնությամբ: Իսկ հիմա, նախնական գնահատականներով, կայանի ռեսուրսը գնահատվել է մինչև 2039 թվականը: Այսինքն, դրանք բոլոր այն անփոխարինելի տարրերն են, որոնց համար կա հիմնավորում, որ իրենք մինչև այս տարի կարող են աշխատել»,- ասել է Մարտիրոսյանը:

***

Բոլոր  աշխատանքների հիմքում անվտանգությունն ամենաբարձր առաջնահերթությունն է, «Ատոմէքսպո-2024» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ռուսատոմ- սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքներին, թե Հայաստանի ատոմակայանը «վտանգ է ներկայացնում», Սոչիից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը։

«Շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման շրջանակներում իրականացվող բոլոր աշխատանքները ուղղված են ատոմակայանի անվտանգության և արդյունավետ շահագործման ապահովմանը։ Բոլոր գիտական   կազմակերպություններն ու կարգավորող մարմինները վերահսկելու են դա»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել էին Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։

Կոչ էին արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, ինչպես իրենք էին բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։

***

Հայկական ատոմակայանի շահագործման երկարաձգումը հնարավոր է նաև 2036 թվականից հետո, Սոչիում  «Ատոմէքսպո 2024» միջազգային ֆորումի շրջանակներում  հայտարարեց «Ռուսատոմ-սերվիս»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը, Ըստ նրա` հայկական կողմը կորոշի, թե ինչ կլինի կայանի հետ 2036 թվականից հետո:

«Կան մի քանի սցենարներ»,- նշեց նա:

«Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն էլ  ասաց, որ նման սցենար դեռ չի դիտարկվում. Հայաստանը ժամանակ կունենա նոր էներգաբլոկ կառուցելու համար։

«Բայց, իհարկե, մենք կարող ենք երկարացնել կայանի կյանքը գլխավոր կոնստրուկտորի օգնությամբ»,- ասաց նա` ընդգծելով, որ,  նախնական հաշվարկներով, կայանի կյանքը գնահատվել է մինչև 2039 թվականը:

«Բայց  մենք «կարմիր գիծ» ենք սահմանել 2036 թվականը»,- նշեց Ատոմակայանի տնօրենը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին