▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք էլ ինչի՞ համար եք, քաղաքապետարա’ն՝ Ավինյանով հանդերձ․․․Նորքի բարձունքից կոյուղաջրերը լցվում են Չարենցի փողոցի տները»

Լրագրող Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Դուք էլ ինչի՞ համար եք, Երևանի քաղաքապետարա’ն՝ Տիգրան Ավինյանով հանդերձ։ Նորից ու նորից Նորքի բարձունքից կոյուղաջրերը լցվում են Չարենցի փողոցի տները։ Տեսանյութն այսօրվա է։ Ձեր պաշտոնյան ահազանգերին պատասխանում է, թե ջրագծերը փոխելու համար հայտարարված տենդերը մինչև մայիս կլինի։ Իյա’, իրո՞ք, ձե՞ռ եք առնում, մարդկանց տները կոյուղաջրերի մեջ են, դուք էդպե՞ս եք արձագանքում։ Ամիսներ առաջ որ եկաք, մի կերպ փակեցիք էդ ջրի ճամփան, չնայած բորբոսն արդեն լավ գործ էր արել, խոստացաք, որ հիմնավոր լուծում եք նախաձեռնել։ Չէ’, դուք անուղղելի եք, առողջական ու նյութական վնասների հատուցման ժամն էլ էս անգամ հաստատ կգա. ամբողջ թաղամասը պարբերաբար հիվանդանոցներում է ու հենց ձեր էս անգործության պատճառով նաև»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին