▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի կողմից հետախուզվող չեչենն այս պահին գտնվում է Հայաստանում ու փորձում ստանալ փախստականի կարգավիճակ

Այս պահին Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Չեչնիայի Հանրապետության մի քաղաքացի, որը փորձում է Երևանում փախստականի կարգավիճակ ստանալ՝ նպատակ ունենալով հետագայում տեղափոխվել եվրոպական երկրներից որևէ մեկը, ենթադրաբար՝ Ֆրանսիա կամ Լեհաստան։Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է արևելագետ Անդրանիկ Հովհաննիսյանը և մանրամասնել.

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-4/andranik_hovhannisyan.jpg

«Ծնունդով Չեչնիայի Հանրապետությունից Մուկաև Սալմանը Ռուսաստանում հետախուզման մեջ է: Մասնավորապես, նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 222 -րդ հոդվածի 1 -ին մասով (զինամթերքի անօրինական պահեստավորում): Ի դեպ, մի շարք տեղեկությունների համաձայն, նույն քաղաքացին Հայաստանից Եվրոպա թռիչքի համար անօրինական կերպով փորձել է ձեռք բերել հայկական տվյալներով հայկական անձնագիր:

Չգիտեմ, թե ինչ սրտաճմլիկ պատմություններ կպատմի այս քաղաքացին խոշտանգումների կամ սեռական կողմնորոշման համար հալածանքների մասին, բայց Հայաստանն ունի իր սեփական խնդիրները, ուստի խորհուրդ եմ տալիս Հայաստանի իշխանություններին լրացուցիչ խնդիրներ չստեղծել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, և մասնավորապես՝ Չեչնիայի հետ»,-գրել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին