▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Ռուբինյանի արձագանքն՝ Ալիևի օգնականի պահանջին

Ռուբեն Ռուբինյանի արձագանքն՝ Ալիևի օգնականի պահանջին

Թարմացված․ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանն այս առումով լուրջ հարցեր ունի և հայկական կողմից պատասխան է ակնկալում»,- ասել է նա։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը, իր հերթին, հայտարարել է, որ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է և խաղաղության հարցի հետ կապ չունի:

Թարմացված․ Ադրբեջանը և Հայաստանը կարող են կարճ ժամանակում խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից արդեն համաձայնեցված սկզբունքները կարողանանք տեղավորել խաղաղության համաձայնագրում, ապա շատ արագ հնարավոր կլինի հասնել խաղաղության»,- ասել է Ռուբինյանը՝ նշելով, որ մնացել են տեխնիկական հարցեր։
Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, ինչն արտացոլված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ փաստաթղթերում:
«Խաղաղության համաձայնագրի նախագծում ևս երկու կարևոր դրույթ կա՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ապագայում չեն հավակնում միմյանց տարածքներին: Եվ երկրորդ՝ երկրները չպետք է դիմեն իրենց ներքին օրենսդրությանը՝ խաղաղության համաձայնագրի դրույթները կատարելուց հրաժարվելու համար»,- հավելել է Ռուբինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին