▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է

«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ  ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։

Այս մասին գրում է Hraparak.am-ը: Հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին կայքի հետ զրույցում Սարգսյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փոխանցել է հետեւյալը․

«Տիկին Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։

Կայքի հարցին, թե արդյոք միացվա՞ծ է արհեստական շնչառական ապարատին, պարոն Գնունին պատասխանել է, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին