▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինա Եղոյանը՝ Youtube-ից «Արծաթե կոճակի» արժանանալու մասին և ոչ միայն

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը շատ կարճ ժամանակահատվածում իր ուրույն տեղը զբաղեցրեց հայկական շոու բիզնեսում։ Մեկը մյուսի հետևից ներկայացնելով իր աշխատանքները՝ Քրիստինան սիրվեց հայ հանդիսատեսի կողմից:

/filemanager/uploads/2022/01/week-4/Christina_Yeghoyan_1.jpg

Asekose.am-ը զրուցել է Քրիստինայի հետ՝ գրանցած հաջողության, YouTube-ի կողմից «Արծաթե կոճակ» ստանալու, ստացած մրցանակների և միլիոնավոր դիտումներ ունենալու մասին:

Ինչպես հայտնի է «Արծաթե կոճակի» արժանանում են այն դեպքում, երբ Youtube-ում ունենում են 100.000 և ավել բաժանորդ։

Մեզ հետ զրույցում խոսելով սրա մասին՝ Քրիստինան ասաց․

 «Արծաթե կոճակի» համար շնորհակալ եմ իմ լսարանին, ովքեր անդավաճան են, նրանց շնորհիվ է, որ տեսահոլովակներս կարճ ժամանակահատվածում շատ դիտումներ են գրանցում»:

Հավելենք, որ նրա յութուբյան ալիքն ունի ավելի քան 58 միլիոն դիտում։ 2018թ․ Քրիստինա Եղոյանը ներկայացավ զուգերգով Գոռ Հակոբյանի հետ։ Նրանց «Ամառ ա» երգն իսկապես սիրվեց հանդիսատեսի կողմից, ինչի արդյունքում 2018թ․ Սոչիում կայացած «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ այն արժանացավ «Տարվա երգ» մրցանակին։

«Առհասարակ, յուրաքանչյուր մրցանակ արտիստի համար դառնում է ոգեշնչման աղբյուր՝ նորը ստեղծելու և ավելի բուռն կերպով աշխատելու համար։ Հենց նման դեպքերում ենք մենք հասկանում, որ այն ամենը, ինչ անում ենք, իսկապես սիրվում և գնահատվում է հանդիսատեսի կողմից»,- ասաց Քրիստինա Եղոյանը։

«Դեպի երազանք» հեռուստաֆիլմում բացի գլխավոր հերոսուհուն մարմնավորելը, Քրիստինա Եղոյանը հանդիսանում է Ֆիլմի soundtracki կատարողը։ Նրա կատարմամբ «Դեպի երազանք» և «Մամ ջան» երգերը մեծ արագությամբ տարածվեցին համացանցում և հեռուստադիտողի կողմից դարձան անչափ սիրելի։ «Դեպի երազանք»-ին հաջորդեց «Դեպի երազանք 2» նախագիծը, որը ստեղծվեց «Դեպի երազանք» -ի ՝ բարձր վարկանիշ ունենալու պատճառով։

Ի դեպ՝ «Դեպի երազանք 2»-ում Քրիստինան ներկայացրեց «Էլ սիրտ չունեմ» երգը, որն այսօր Youtube-ում ունի ավելի քան 12 միլիոն դիտում։ Այս ամենին հաջորդեց «Կինստագրամ» նախագիծը, որտեղ նույնպես նախագծի պրոդյուսերական թիմը որոշեց Քրիստինային վստահել գլխավոր կերպարը և soundtracki կատարումը։

 2019թ․ Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ համագործակցություն հայ և հնդիկ ամենաբարձր վարկանիշ ունեցող արտիստների մասնակցությամբ․ հայ երգիչ, երգչուհիները զուգերգով ներկայացան հնդիկ դերասանների հետ։ Քրիստինա Եղոյանը հանդես եկավ Հայաստանի ամենամեծ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ներկայանալով զուգերգով հայտնի հնդիկ դերասան Mrunal Jain-ի հետ։
Իսկ ինչ վերաբերում է հանրահայտ «Ֆուլ Հաուս» նախագծին, որտեղ Քրիստինան ներկայացավ հումորային կերպարում՝ մարմնավորելով Զառային, այն ևս մեծ արձագանք ունեցավ հեռուտադիտողների շրջանում։ Այս նախագծում Քրիստինայի կերպարային արտահայատություններն իսկական «թևավոր խոսք» էին դառնում հեռուստադիտողի համար։ Ի սկզբանե՝ Քրիստինա Եղոյանը պետք է ներկայանար ընդամենը մեկ եթերաշրջանում, սակայն ժամանակի ընթացքում նրա կերպարն այնքան սիրվեց, որ այն մնաց մինչև նախագծի ավարտը, Քրիստինան միացավ խմբին և նրանց հետ միասին ունեցավ հյուրախաղեր ԱՄՆ- ում, Եվրոպայի և Ռուսաստանի մի շարք քաղաքներում։

Նշենք նաև, որ Քրիստինան այդ համերգներին հանդիսատեսին ներկայացել է նաև որպես երգչուհի, ներկայացնելով իր արդեն իսկ հիթ դարձած երգերը.

 «Շատ լավ հիշողություններ ունեմ այդ նախագծի հետ կապված։ Այն իսկապես ստացված էր, և մինչ օրս մարդիկ հիշում և կարոտում են այն, ես նույնպես շատ եմ կարոտում»,- մեզ հետ զրույցում նշեց Քրիստինա Եղոյանը:

Ավելացնենք, որ Քրիստինա Եղոյանը համարվում է Instagram-ում ամենաշատ հետևորդունեցող հայ հայտնիներից մեկը՝ ավելի քան 428.000 իրական հետևորդ։


Հեղինակ՝ Ս. Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին