▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրդերն ու թուրքերը կրկին կարող են համաձայնության գալ.Հայոց ցեղասպանությունը վկա.Քաղաքագետ

«Ոչ ոք թուրքերի հետ այնպիսի խնդիր չունի, ինչպիսին մերն է: Քրդերն ու թուրքերը կարող են համաձայնության գալ այնպես, ինչպես արել են հայկական հարցի դեպքում: Քրդերը դարձան գործիք՝ Արևմտյան Հայաստանում ցեղասպանություն կազմակերպելու համար, տիրեցին մեր հողերին ու դա փորձում են հայրենիքի վերածել: Լավ տաղանդ ունեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով՝ քրդերը պետություն չեն ունենա, քանի որ երկու խնդիր կա.

«Հակառակորդները շատ են, իրենք էլ թուրքերի հետ համաձայնության, զիջումների գալու մեծ շնորհք ունեն: Ավելին, քուրդ ժողովուրդ գոյություն չունի, դրանք աշիրեթներ են: Ինչ վերաբերում է հզոր երկրներին, ապա ԱՄՆ-ին պետք է հզոր Իրաք, որը կհակադրվի Իրանին,  իսկ Իսրայելին էլ թույլ Իրաք է անհրաժեշտ»,-նշեց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը հորդորեց այս ամենին հեռվից նայել, և ինչքան թուրքերը զբաղվեն այդ գործով, այնքան սա մեզ ձեռնտու կլինի:

«Պետք է Արցախի հարցում ավելի ճկուն քաղաքականություն վարենք, քանի թուրքերը զբաղված են»,-ընդգծեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին