▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյան. «ՕԳՆԵ'ՆՔ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ»

Քիմ Քարդաշյանը սեփական բլոգում կոչ է արել աջակցել սիրիահայերին` մասնակցելով դրամահավաքին:

Իր բլոգում նա մասնավորապես գրել է. «Պարզապես ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ մի մտահոգությամբ, որն այժմ շատ կարևոր է: Շատերը հնարավոր է այս մասին տեղյակ չեն: Սիրիայում ապրում են գրեթե 100 հազար հայեր, որոնցից շատերը մազապուրծ են եղել Հայոց ցեղասպանության տարիներին: Սակայն վերջին ժամանակներում սիրիական բանակի և զինյալների միջև պայքարի հետևանքով բազմահազարավոր հայեր տուժել են: Ավերվել են մի շարք հայկական եկեղեցիներ, այրվել ու թալանվել են հազարավոր հայերի տներ: Հազարավոր հայեր են տարհանվել իրենց տներից, տասնյակ անմեղ քաղաքացիներ են սպանվել և տասնյակ հազարավորները պայքարում են պարզապես սնունդ կամ ապաստան գտնելու համար: Սիրիահայերի օգնության հիմնադրամը ստեղծվել է դրամահավաք կատարելու համար, որի օգնությամբ սիրիահայերին տրամադրվում է սննդամթերք, դեղորայք, ջուր, ապաստարան և անգամ դասընթացներ են կազմակերպվում այն երեխաների համար, որոնց դպրոցները փակվել են: Հայկական ժառանգությունն աներևակայելիորեն կարևոր է ինձ համար և կարծում եմ՝ պետք է բարձրացնել այդ ամենի մասին իրազեկությունը բոլորի համար»:

 

Գրառումը` «Skandalist» ֆեսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին