Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, խոսելով Ռուբեն Ռուբինյանի մասին, ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց. «Երբ երեկ տիկին Մանավազյանը ներկայացնում էր ձեր կենսագրությունը, ընդգծում ձեր հավասարակշիռ լինելը, հիշում էինք մեկ-երկու տարվա ընթացքում ձեր ոչ այնքան հավասարակշիռ պահվածքը: Քըլըչի մասին մի բան էստեղ ասում էինք, արագ-արագ էնտեղից գալիս էիք: Չեմ կարծում հանգստությունը դուք, Ալեքսանյանը, Կոնջորյանը պահպանելու եք, երբ հայտնվեք այստեղ»: *** |
|
«3 բանի անվերջ կարելի է նայել՝ հոսող ջրին, վառվող կրակին, մեկ էլ՝ թե ոնց ա ՔՊ-ն օրեր շարունակ փորձում ապացուցել, թե ինքը ժողովրդավար ա, ընտրություններ չի կեղծել»,- ԱԺ-ում, ելույթի ժամանակ, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Երեկ բանը հասավ էնտեղ, որ ՔՊ-ական պատգամավորը (Նարեկ Գրիգորյան-խմբ.) ասաց՝ ով ընտրություն ա կեղծել, շան տղա է: Ժողովո՛ւրդ ջան, սո՛ւս մնացեք: Դուք օրը ցերեկով 60 հազար քաղաքացու ձայն գողացել եք: Դուք մանդատագողեր եք»,- շարունակեց նա: *** |
|
«Մանդատները գողանալով չեք բավարարվել. էդ մարդուն հիմա ունեզրկում եք: Ես երբեք չեմ կիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը, բայց դուք էդ մարդու մանդատները գողացել եք, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում ունեցվածքի նկատմամբ»,- շարունակելով ելույթը՝ ասաց ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդի մասին: «Նկատե՞լ եք, էդ մարդը «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են: Ունեցվածքը չի հարցը, էդ ցուցանակն ա երևի հարցը»,- հավելեց նա: ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ դիմելով «Ուժեղ Հայաստան»-ին, հեգնեց. «Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից: Կարաք էսօրվանից հետհաշվարկ սկսեք, օրինակ, մնաց 1786 օր, 5 տարի հետո, ոնց որ, նորից կմոտենաք ձեր զրոյական կետին, որը վերջացել էր հունիսի 7-ին»: |


