▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի պաշտոնյան ուզու՞մ է տիրանալ Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը․ Ձայնագրության

Համացանցում ձայնագրություն է հայտնվել, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության  պետի ժ/պ Դավիթ Կարապետյանը լծված  հավատարմագրային կառավարման տրված Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը «պարալիզացնելու և  հիվանդանոցին տիրանալու գործին»։

Ըստ ասեկոսեների, «Նա հրահանգել է, որպեսզի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ոչ մի բժշկական հաստատություն պացիենտ չուղարկի այդ հիվանդանոց, ներառյալ՝ շտապօգնությունը և պոլիկլինիկաները։ Այդպիսով նա փորձում է հիվանդանոցը տանել սնանկացման և հեշտությամբ կարողանան խզել հավատարմագրային կառավարմանը հանձնելու պայմանագիրը։ Նա պարբերաբար հավաքում է հիվանդանոցի բուժաշխատողներին, ովքեր զայրացած են աշխատավարձ չստանալուց, և հորդորում է չգնալ աշխատանքի»։

Նշվում է, որ այս ձայնագրությունը արվել է Քանաքեռ-Զեյթուն ծննդատան կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում, որտեղ Դավիթ Կարապետյանը, իմանալով որ շտապօգնության բրիգադը հղի կնոջը տարել է այդ ծննդատուն, զանգում է շտապօգնության ղեկավար անձի և պարզաբանում պահանջում։

Հետո տեղեկացնում է, որ հրահանգել է Առողջապահական տեսչությանը, որ գան ստուգեն, և վստահեցնում է, որ անպայման տուգանելու են։

Այնուհետև կոլեկտիվին հորդորում է չգնալ աշխատանքի, եթե նույնիսկ գնում են բոլոր հոսպիտալացված հիվանդներին դուրս գրեն և այլևս ոչ մի պացիենտ չընդունել, ինքն էլ իր կողմից խոստանում է ամեն բան անել, որ պացիենտ չգա։

Asekose.am-ը կհետևի դեպքերի զարգացմանն, ինչպես նաև կներկայացնի հակառակ կողմի արձագանքը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին