▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքականությունը թթու թան չի, ամեն մարդու բան չի

Երեկ տեղի է ունեցել Օրինաց երկիր կուսակցության ընդլայնված վարչության նիստը: Ինչպես տեղեկանում ենք մամուլից, նիստի ժամանակ կարևորվել է հասարակական-քաղաքական ուժերի կոնսոլիդացիան և միասնական օրակարգի ստեղծումը:
ՕԵԿ-ը դիմել է բոլոր կառույցներին, հասարակական կազմակերպություններին համախմբվել և պայքարել Հայաստանի բարեկեցիկ ապագայի համար:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ իր խոսքում նշել է, որ նիստին նախորդած ժամանակահատվածում քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունեցել 50-ից ավելի հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալու նախաձեռնությանը, իսկ գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Հասարակական և քաղաքական գործընթացներից քիչ թե շատ տեղյակ ցանկացած կառույց լավ ինֆորմացված է Արթուր Բաղդասարյանի «մորեխային» քաղաքականությունից, հետաքրքիր է այդ ո՞վ է երկրի փրկության բանաձևը Բաղդասարյանի կուսակցությունում տեսել:
Քաղաքական ցանկացած համագործակցության, կոնսոլիդացիայի հիմքում ընկած է որոշակի փոխշահավետ առաջարկ: Այստեղ հարց է առաջանում ի՞նչ ակնկալիքներ ունեն վերոնշյալ կառույցները: Հանուն ինչի՞ պետք է իրենք «համագործակցության ձեռք» մեկնեին ինչ որ պախարակված քաղաքական գործչի:

Անկեղծ ասած մեր քաղաքական դաշտում կոնսոլիդացիոն գործընթացները վերածվել են բավականին զավեշտալի իրադարձության: Հարկ եմ համարում նշել, որ «հասարակական կազմակերպություն» ասվածը իրենից չի ներկայացնում միանձնյա, մարդ-կազմակերպություն, ինչպես որ քաղաքական ուժերին սովորաբար միացողներն են:

Լավագույն դեպքում, Բաղդասարայանը բավականին երկար մտածելուց հետո, որոշել է ՕԵԿ-ի մի քանի անդամների կողմից հիմնած ՀԿ-ների հետ ցուցադրական, հրապարակային շինծու պայմանագրեր կնքել և դա ներկայացնել որպես «նոր վերադասավորումներ ներքաղաքական կուլիսներում»: Հակառակ դեպքում չեմ կարծում, թե լինի մի կառույց կամ անհատ գործիչ, ով մինչև հիմա կարողանա հավատալ մի քանի անգամ քաղաքական «խրամատ» փոխած ու վարկաբեկված կուսակցապետին:

Պլենտուսից ցածր վարկանիշ ունեցող ցանկացած կառույց ժամանակ առ ժամանակ ակտիվության իմիտացիա է փորձում ստեղծել: Ցավոք սրտի, պատմությունը մշտապես ցույց է տվել, որ կարևոր գործընթացներ նախաձեռնելը թթու թան չի ամեն լիդերի բան չի…

Անի Սանոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին