▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պրեմիում, ռեգուլյար և սուպեր տեսակի բենզինը խառնում, մոլորության մեջ են գցում վարորդներին». Դանիելյան

ԱԺ-ում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղելով նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին, խոսեց բենզինի շուկայում առկա խնդիրներից․

«Բենզինի շուկայում արդյո՞ք կան տնտեսվարողներ, որոնք պրեմիում, ռեգուլյար և սուպեր բենզինի տեսակները խառնում են, մոլորության մեջ են գցում մեր հայրենակիցներին։ Ովքե՞ր են, քանի՞ վարույթ կա հարուցած, ի՞նչ պատիժներ են սահմանվել էդ տնտեսվարողների նկատմամբ և ի՞նչ գործիքակազմ եք օգտագործել։

Մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք ամեն օր բախվում են այդ խնդրին, այսօր նիստը նայում են, նրանց պետք է սպառիչ պատասխաններ տրվեն։

Դուք եկել եք այստեղ, որպեսզի նաև այդ հարցերի պատասխանները տաք։ Նույն խնդրին բախվում են նաև հեղուկ գազի շուկայում»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին