▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ գնդի տարածքում էս պահին իրավիճակը մի քիչ լարված է. Արեգ Կյուրեղյան

armtimes.com-ը գրում է. «ՊՊԾ գնդի տարածքում էս պահին իրավիճակը մի քիչ լարված է, որովհետեւ իշխանությունները դրսում նախապատրաստական աշխատանքներ են տանում». այս մասին քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց «Սասնա Ծռեր» խմբավորման կազմում ՊՊԾ գնդի տարածքը գրավողներից Արեգ Կյուրեղյանը:

Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունի նախապատրաստական աշխատանքներ ասելով՝ Կյուրեղյանը պատասխանեց, թե «կողքը շինարարական աշխատանքներ են, զորքերի մոտենալ- հեռանալ»: «Դրսում գործողություններ են, չենք կարող ասել ինչ գործողություններ: Իշխանությունների կողմից»,- հավելեց Կյուրեղյանը: Նրա հետ ավելին զրուցել չհաջողվեց: Կյուրեղյանը շարունակ նշում էր, որ այնտեղ խառն է իրավիճակը, եւ մեր ձայնը չի լսվում:

Նյութը սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին