▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը՝ Հայաստանի մասին. «Ուկրաինայում ճգնաժամը սկսվեց նմանատիպ իրավիճակում»

«Ուկրաինայում ճգնաժամը սկսվեց նմանատիպ իրավիճակում, ինչպիսին հիմա Հայաստանում է զարգանում»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու՝ ՀՀ իշխանությունների ձեռնարկած գործընթացին։

Վլադիմիր Պուտինը նշել է՝ այս պարագայում ԵԱՏՄ-ի կազմում Հայաստանի մնալ-չմնալու հարցի շուրջ բաց և անկեղծ խոսակցություն պետք է ծավալվի։

«Հայաստանի անցումը ԵՄ չափանիշներին անհնար կդարձնի նրա հետագա ինտեգրումը ԵԱՏՄ-ին, այդ պատճառով էլ  համագործակցությունը օբյեկտիվորեն պետք է դադարեցվի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պուտինը՝ վերահաստատելով ավելի վաղ հայտնած դիրքորոշումը, որ Հայաստանը չի կարող միաժամանակ և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ հանդիսանալ։

Դիտեք նաև՝ 

«Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցի շուրջ»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաստատելով ավելի վաղ հայտնած դիրքորոշումը, որ Հայաստանը չի կարող միաժամանակ և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ հանդիսանալ, նաև վերահաստատելով ԵԱՏՄ երկրների առաջնորդների հայտարարությունը, որով Հայաստանի իշխանությանը կոչ է արվում հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել հանրաքվե՝ ԵԱՏՄ կազմում մնալու կամ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ։   

Պուտինը նշել է՝ ինչ հետևանքներ կկրի Հայաստանի տնտեսությունը, եթե, այնուամենայնիվ, որոշում կայացվի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Նա գրեթե ուղիղ տեքստով նշել է՝ Ռուսաստանը կբարձրացնի էներգակիրների գները։  

«Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի 14 տոկոսը, եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու պատճառով էներգակիրների գները ստիպված բարձրացվեն»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ էլ ՌԴ նախագահը հայտարարել էր՝ Հայաստանում ծավալվող իրադարձությունները հիշեցնում են՝ ինչպես սկսվեց ճգնաժամն Ուկրաինայում։ Իրավիճակի նմանությունն ակնհայտ է։

***

Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի հետ ողջ տնտեսական համագործակցությունը, եթե Երևանը որոշի դուրս գալ ԵՏՄ-ից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ի թիվս տնտեսական մի շարք հետևանքների,  Պուտինը շեշտել է նաև երկաթուղային բեռնափոխադրումների հարցը՝ սակագինը ստիպված կլինեն բարձրացնել։

Նշել է նաև՝ ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար ստիպված կլինեն հատուկ թույլտվության տրամադրման համակարգին վերադառնալ։

ՌԴ նախագահը Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող միգրանտների խնդրին ևս անդրադարձել է.

«Ռուսաստանում աշխատելու համար նրանք ստիպված կլինեն արտոնագրեր գնել։ Դա նշանակում է, որ պարտադիր բժշկական ապահովագրությունը նրանց հասանելի կլինի Ռուսաստանում առնվազն 5 տարի բնակվելու դեպքում»,- ասել է Պուտինը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին