▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չի հիմա տրիբունայում կրքեր բորբոքել

Բայց էս ինչ յուրահատուկ մազալու ազգ ենք է ախր: Ալաշկերտի խաղն եմ նայում: Դինամոն մի գլուխ ուժեղ ա մեր թիմից ու արժանի հաղթում ա: Դինամոյի երկրպագուներն էլ դրանից ոգեւորված շատ գեղեցիկ երկրպագում են, ինչպես որ արեցին Թբիլիսիում: Ու էլի մերոնք մի բան հաստատ սկսել են բզբզալ, որ մի բան մեյդան բերեն, քանի որ մեր թիմը պարտվում ա: Է մերոնք թող ֆուտբոլ խաղան, ո՞վ ա խանգարում: Վրացի երկրպագուներն են մեղավոր, որ մենք պարտվում ե՞նք: Ասեմ, որ Թբիլիսիում ոչ մի վրացի երկրպագու ավել բան իրեն թույլ չի տվել մեր նկատմամբ: Ու պետք չի հիմա տրիբունայում կրքեր բորբոքել: Ուղղակի ընդունենք էն, որ Դինամոն մեկ գլուխ բարձր ա: Ինչպես որ սեփական հարկի տակ, էս անգամ եւս, թիմը շատ գրագետ ֆուտբոլ ա խաղում: Ամեն դեպքում, գոնե հույս ունենանք, որ Ալաշկերտը չի պարտվի էս խաղում:

 

Մենուա Մեհրաբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին