▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի ընթացքում հայերին ծաղրող և հայհոյող Մորգենշտերնը պատրաստվում է Հայաստանում մենահամերգի. քահանան ահազանգում է

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգենշտերն անունով պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի Սուրբ Գեւորգ եկեղեցու եւ Այնթապի հոգեւոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը:

«Ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է  Մորգենշտերն անունով, Ռուսաստանում գործող ռեփեր է, ով անցյալ տարվա նոյեմբեր ամսին ՌԴ ներքին անվտանգության կողմից վտարվեց երկրից և այս պահին գտնվում է Դուբայում: Վերջինս հայտնի է դեռահասների և երիտասարդների շրջանում անբարոյականության, թմրամոլության և հակաքրիստոնեական քարոզներով: Բացահայտ սատանիստ է և չի թաքցնում իր հակակրանքը քրիստոնեական արժեքների նկատմամբ: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին: Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն: Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց»,- գրել  է նա:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին