Միշտ դեմ եմ եղել, և եմ, երբ մարդուն սրբացնում են, դարձնում հերոս, մարդն էլ տիրակալից դառնում է բռնակալ։
Սա այդ դեպքը չի։ Վարդանը վարչական կալանքի անվան տակ շուրջ մեկ տարի գտնվում է բանտային ռեժիմում ու այսօր ոչ թե կալանք է կրում, այլ՝ պատիժ, ուստի ինքնաբուխ ստեղծված այս երգերը տեղին ու ժամանակին են։ Լիահույս եմ, որ Վարդանի ազատության լույսը սարերի ետևում չէ։ Լիահույս եմ, որ միլիոնավոր անձանց հույսը, հարկադրաբար խլված արժանապատվությունն ունակ և ընդունակ է ետ բերելու Վարդանը բացառապես միասնական ուժերով։
Վարդան Ղուկասյանի փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան
Դիտեք նաև՝


