Փաշինյանի ընտանեկան կայքը` «Հայկական ժամանակ»-ը, շարունակում է սուտ տեղեկատվություն հրապարակել: Կայքը լուսանկար է հրապարակել ու մեկնաբանել, իբրև թե Բաղրամյան պողոտան է` կեսգիշերին: Այնինչ այդ ժամին նույն վայրում հազարավոր քաղաքացիներ են եղել, որոնք մինչև հիմա էլ այնտեղ են: |
Այս մասին գրում է Մամուլը, որ ավելի վաղ նշել էր՝ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը` «Հայկական ժամանակ»-ը, շարունակում է խաբել ընթերցողներին ու մանիպուլյատիվ նյութեր հրապարակել: Կայքը հրապարակել է տեսանյութ, որում, իբրև թե, Հանրապետության հրապարակն է` ժամը 20:00-ի դրությամբ: Այն ժամանակ, երբ հրապարակը լեցուն էր տասնյակ հազարավոր մարդկանցով, Փաշինյանի կնոջ կայքը ցույց է տալիս կիսադատարկ հրապարակ: |
***
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, որի աշխատանքների համակարգողն է Դանիել Իոաննիսյանը, գրել է. «Այսօր՝ հունիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ից հրավիրել էր հանրահավաք:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 15 հազար 400 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով»: