▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է

«Փաստ» թերթը գրում է.

«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց էր կատարել Վրաստանի Հանրապետություն, որն ավարտվել էր Բաթում քաղաքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ»:

Բաթում կատարած այցը միանշանակ չէր ընդունվել ո՛չ հայ հանրության մի ստվար հատվածի, ո՛չ էլ, հատկապես, ռուսական քաղաքական որոշակի շրջանակների կողմից: Սակայն խոսքն այժմ այդ մասին չէ: Բանն այն է, որ այցի «բաթումյան հատվածից» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»:

Վրաստանի մեր աղբյուրները հայտնում են, որ այդ օրը Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է, և նրա տեղը չեն իմացել ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ նույնիսկ վարչապետի արարողակարգի աշխատակիցները: Թե ովքե՞ր են ուղեկցել նրան այդ ընթացքում կամ ուղեկցե՞լ են արդյոք, պարզել հնարավոր չեղավ: Հայտնի չէ նաև, թե որտեղ է այդ ընթացքում եղել Փաշինյանը:

Սա այն դեպքերից է, երբ նույնիսկ աղոտ ենթադրություններ անելն անշնորհակալ գործ է, սակայն երևույթն ինքնին որոշակիորեն զարմանալի է, եթե չասենք՝ տարօրինակ»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին