▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է ռուս սահմանապահի փախուստի պատճառը

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել, սակայն Ոսկեհասկ գյուղում գյուղացիները բռնել են նրան և հանձնել ռուս սահմանապահներին: Ռուս սահմանապահին առաջինը նկատել են ոսկեհասկցիներից երեքը, ովքեր հետաբնդել են նրան ու սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կանգնեցրել, փորձել են ճշտել՝ ուր է գնում:

Երկխոսության արդյուքում պարզվել է, որ զինվորականը ծառայում է ռուսական ռազմաբազայում, արդեն 4 օր աշխատանքի չի ներկայացել ու նպատակ ունի հատել հայ-թուրքական սահմանը: Զինծառայողը զինված չի եղել: Նրան առանց վիճաբանության հասցրել են զինվորական ուղեկալ:

«Ցայգ» ՀԸ տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին