▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Քերոբյան, եկեք սեքսիստ մոտեցումներից հեռվանանք. ՔՊ-ական

Վերջերս այցելել էի Արթիկի Սուրբ Գեւորգ եկեղեցի, որը փլատակված վիճակում է, եւ որի մոտ անգամ հուշատախտակ չկար. Ուզում եմ հասկանալ՝ ով է կարգավորում այս գործընթացը, ով է վերականգնում եկեղեցիներին կից գտնվողն ցուցատախտակները:

Այս մասին ԱԺ-ում «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

«Մեկ այլ հարց է Էրեբունի ամրոցի գրավչությունը մեծացնելը: Ինչու մինչ օրս որեւէ աշխատանք։ այդ ուղղությամբ չի կատարվել: Օրինակ, Աթենքում Ակրոպոլիսը ամեն ժամ 2 հազար զբոսաշրջիկ է ունենում: Էրեբունին ունի նման պոտենցիալ, եւ ես շատ եմ տխրում, որ մենք չենք զբաղվում այս հարցով»,-ասաց պատգամավորը:

Ելույթի վերջում ՔՊ-ական պատգամավորը բարի խորհուրդ տվեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին. «Խնդրում եմ, աշխատաշուկայում սեռով պայմանավորված բաժանումներ մի արեք։ Գոնե մենք ավելի նրբանկատ գտնվենք, հեռվանանք այն կարծրատիպերից, որ կան ոլորտներ, օրինակ, զբոսաշրջությունը, որը կանանց տեղն է և փորձենք այդ սեքսիստ մոտեցումներից հեռվանանք»,- խորհուրդ տվեց պատգամավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին