▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարգեւ Սրբազանի ինքնազգացողությունը լավ է

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ինքնազգացողություն լավ է: Այս մասին գրում է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

«Սիրելի հայրենակիցներ,

այս պահին ինքնազգացողությունս լավ է: Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը սրտի կաթված է տարել: Իզմիրլյան բժշկական կենտրոնում հետազոտությամբ պարզվել է, որ ինֆարկտը տարել է ոտքի վրա:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին