Փամփերսները հագեք՝ վեր ընկեք տեղներդ ու ձեններդ կտրեք․․․ Մարգարիտ Եսայանը՝ ՔՊ-ականներին
Գնացեք, փամփերսները հագեք, վեր ընկեք տեղներդ ու ձեններդ կտրեք․․․ գիտենք, որ սարսափած եք. Մարգարիտ Եսայանը՝ ՔՊ-ականներին
«Բա որ տենց լավ, պուպուշ տղա ես, հեծանիվ ես քշում, էսքան ոստիկան ինչի՞ ես բերել՝ ստեղ կանգնացրել, ինչի՞ ես սենց սարսափահար»,- Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրուցում, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
«Մեզ հասնում են իրենց մասնավոր զրույցներից, գիտենք՝ ոնց են ընկնավորած, թող պամպերսները հագնեն, վեր ընկնեն։ Իսկ ոստիկանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին։ Տարբեր կառույցներ, կուսակցություններ, ՀԿ-ներ պետք է մտնեն ոստիկանության շարքեր ու տղաներին բացատրեն, որ հայ են, ազգային ինքնագիտակցություն արթնացնեն այդ համակարգում և ասեն, որ իրենք պետք է ժողովրդի կողմն անցնեն, ոչ թե դավաճան և թուրքի պլաններ իրականացնող Նիկոլի և նրա իշխանության»,- ասաց Եսայանը՝ հավելելով, որ ոստիկանության ներսում կայծի են սպասում՝ ժողովրդի կողմն անցնելու համար։