▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ով տիրեց այդ լեռներին` նա է տէրը Հայաստանի»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սյունիքի խորհրդանիշ Խուստուփը և սյունիքյան լեռները ներկայումս Եվրասիայի աշխարհաքաղաքական կենտրոններից մեկն են։
Նման իրավիճակ էր մոտ 100 տարի առաջ, երբ Արցախի ու Նախիջևանի անկումից հետո Սյունիքը նորից կիզակետում էր։
Այն ժամանակ Սյունիքը պահած Նժդեհի խոսքերը լիարժեք կիրառելի են նաև մեր օրերի համար. «Ով տիրեց այդ լեռներին` նա է տէրը Հայաստանի: Ժամանակին զօրամասերիս ուղղած իմ մարտագրերից մէկի այդ տողերի մէջ հաւասար չափով ճշմարտութիւն եւ խոր հոգեբանութիւն կայ»:
2024-ը հենց Սյունիքի մասին է լինելու։
Լուսանկարը՝ Cosmo Deus-ի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին