▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով համբերի` նա կապրի

Ով համբերի` նա կապրի

***

Հանապետության հրապարակում դիմելով ներկաներին` Բագրատ Գալստանյանը հայտնեց, որ այժմ ճանապարհներ փակելու ժամանակ չի, դրա ժամանակը կգա, հիմա հանգստանալու ժամանակն է: Նա նաև անդրադարձավ իր դեմ քրեական գործ հարուցելու մասին լուրերին. «Այսօր մի լուր եղավ, որ քրեական վարույթ են հարուցում իմ նկատմամբ, որ ուզում են մեկուսացնեն: Ուրեմն, մեր պետության մեջ ինստիտուտն ինքը չի հայտնում, չի գործում, թերթերն են նման բաները հայտնում, օրինակ` «Հրապարակ»-ը, «Հայկական ժամանակ»-ը: Այդ լուրը տվյալ անձին ՔԿ-ն չի հայտնում, բայց թերթը գիտի արդեն: Դա նշանակում է, որ այդ ինստիտուտը ժողովրդին չի ծառայում, պետությանը չի ծառայում, անհատներին ու քմահաճույքներին է ծառայում»:

***

«Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտնել էր, որ այս պահին վարչապետի թեկնածու կարող է լինել Բագրատ Սրբազանը: 5 րոպե չանցած «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Բագրատ Արքեպիսկոպոսը չի կարող լինել վարչապետ, որովհետև նա երկքաղաքացի է: Է հա, երկքաղաքացի եմ, Կանադայում ծառայության տարիներին այդ անձնագիրը տրվել է: Բայց ես ոչ ցանկություն, ոչ մղում, ոչ նպատակ ունեմ, դու ինչո՞ւ եք խառնվել իրար: Եվ ասեմ ձեզ, իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի 3 աստիճան ավելի բարձր է, քան վարչապետի աթոռը»,- հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Դիտեք նաև՝

***

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին