Ուշադրություն․ իրազեկում է ոստիկանությունը
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվում են Պարետի որոշմամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, մեկ անգամ ևս տեղեկացվում ազատ տեղաշարժի իրավունքի եւ այլ սահմանափակումների մասին:
Հիշեցնենք, որ երկրում սահմանված է արտակարգ դրություն, որով պայմանավորված աահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց բնակության կամ իրենց նախընտրության մեկ այլ վայրում՝ այլ անձնանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Ըստ սահմանված կարգի, անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև ապրիլի 12-ի ժամը 23։59։