Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Սիմոնը ներկայանալու է «Paloma Rumba» երգով:
«Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով:
Երգի երաժշտությունը գրել է Լիլիթ Նավասարդյանը, ով Եվրատեսիլի երկրպագուներին հայտնի է մի շարք հեղինակային երգերով։ «Paloma Rumba»-ի խոսքերի համահեղինակը Ռոզա Լինն է՝ Դավիթ Ծառուկյանի և Էվա Ոսկանյանի հետ համատեղ։


