▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես քաղաքական միավոր` զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, բայց ինձ շարունակում են նույն հարցով դիմել, որ մենք կուսակցությունով խումբ ձևավորենք ու գնանք առաջնագիծ։ Սիրելի՛ կուսակցականներ և համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք։

Մենք ունենք կայացած պետություն և համապատասխան պետական մարմիններ ու ընթացակարգեր. խնդրում եմ այլևս մի՛ դիմեք ինձ նման հարցով։

Սա կուսակցական հարց չէ. պատերազմը կուսակցություններ, թիմեր չի ճանաչում։ Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին