▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոտան»-ի վաճառքի վերջնական ստորագրումը կլինի մեկ-երկու օրից.a1plus.am

 

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարին տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ նախարարից հետաքրքրվել էր «Որոտան»-ի ՀԷԿ-ի վաճառքի մասին, սակայն մինչ օրս պատասխան չկա. «Ի՞նչ վիճակում է գործընթացը: Ճի՞շտ է, որ գնորդը խնդիրներ ունի՝ վարկ վերցնելու հետ կապված: Որքանո՞վ է հիմնավորված «Նաիրիտ»-ի եւ Քիմպրոմի փակումը՝ հոսանք արտադրող ընկերությունների հաշվին: Մենք գիտենք, որ հոսանքի քսան տոկոսն է բուն գազից արտադրվում: Այժմ գազի մասնաբաժինը բարձրացել  է մինչեւ 40 տոկոս: Սա ի՞նչ ռազմավարություն է: Դուք ինքներդ եք համաձայնություն տվել գազի թանկացմանը: ՀՀ-ն Վրաստանին 270 մլն կՎտ  հոսանք է ծախում, այժմ այդ ծավալները պակասել են, սա այն դեպքում, երբ մեր էլեկտրոհամակարգը ինքնաբավ է: Այն հեքիաթը, թե անցած տարիները ջրառատ չեն եղել, մինչդեռ ունեմ տվյալներ, որ ամենեւին էլ այդպես չէ»:
Պարոն Մանուկյանը հետաքրքրվեց նաեւ՝ Կառավարությունը որեւէ մտահոգություն չունի՞, ֆորսմաժորային իրավիճակ չունի՞ հոսանքի թանկացման հետ կապված, կամ չե՞ք կանչել Բիբինին, հարցնելու՝ թե ինչո՞ւ է այս վիճակը»:
Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը նշեց, որ «Որոտան»-ի գործարքի վերաբերյալ, իր ունեցած տեղեկություներով, վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում:
Ինչ վերաբերում է «Քիմպրոմ»-ին ու «Նաիրտ»ին, ապա, ըստ նրա, էլեկտրոհամակարգի ընկերությունները միշտ շահագրգիռ են եղել, որ դրանք շահագործվեն: Իսկ Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու հետ կապված փոխնախարարը նշեց, որ ժամանակին, այո, Վրաստան շատ էին արտահանում էլեկտրաէներգիա, սակայն վերջին տարիներին Վրաստանը սեփական հիդրոէլեկտրականությունն է զարգացրել. «Եթե առաջիկայում կարողանանք ավելի էժան հոսանք առնել Վրաստանից, ապա կառնենք: իսկ սակագնի հետ կապված ՀԾԿՀ-ն դեռ ուսումնասիրում է հայտը: Մենք այդ քննարկումներին բոլորս նախապատրաստվում ենք»:

a1plus.am-ը գրում է.ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարին տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ նախարարից հետաքրքրվել էր «Որոտան»-ի ՀԷԿ-ի վաճառքի մասին, սակայն մինչ օրս պատասխան չկա. «Ի՞նչ վիճակում է գործընթացը: Ճի՞շտ է, որ գնորդը խնդիրներ ունի՝ վարկ վերցնելու հետ կապված: Որքանո՞վ է հիմնավորված «Նաիրիտ»-ի եւ Քիմպրոմի փակումը՝ հոսանք արտադրող ընկերությունների հաշվին: Մենք գիտենք, որ հոսանքի քսան տոկոսն է բուն գազից արտադրվում: Այժմ գազի մասնաբաժինը բարձրացել  է մինչեւ 40 տոկոս: Սա ի՞նչ ռազմավարություն է: Դուք ինքներդ եք համաձայնություն տվել գազի թանկացմանը: ՀՀ-ն Վրաստանին 270 մլն կՎտ  հոսանք է ծախում, այժմ այդ ծավալները պակասել են, սա այն դեպքում, երբ մեր էլեկտրոհամակարգը ինքնաբավ է: Այն հեքիաթը, թե անցած տարիները ջրառատ չեն եղել, մինչդեռ ունեմ տվյալներ, որ ամենեւին էլ այդպես չէ»:

Պարոն Մանուկյանը հետաքրքրվեց նաեւ՝ Կառավարությունը որեւէ մտահոգություն չունի՞, ֆորսմաժորային իրավիճակ չունի՞ հոսանքի թանկացման հետ կապված, կամ չե՞ք կանչել Բիբինին, հարցնելու՝ թե ինչո՞ւ է այս վիճակը»:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը նշեց, որ «Որոտան»-ի գործարքի վերաբերյալ, իր ունեցած տեղեկություներով, վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում:

Ինչ վերաբերում է «Քիմպրոմ»-ին ու «Նաիրտ»ին, ապա, ըստ նրա, էլեկտրոհամակարգի ընկերությունները միշտ շահագրգիռ են եղել, որ դրանք շահագործվեն: Իսկ Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու հետ կապված փոխնախարարը նշեց, որ ժամանակին, այո, Վրաստան շատ էին արտահանում էլեկտրաէներգիա, սակայն վերջին տարիներին Վրաստանը սեփական հիդրոէլեկտրականությունն է զարգացրել. «Եթե առաջիկայում կարողանանք ավելի էժան հոսանք առնել Վրաստանից, ապա կառնենք: իսկ սակագնի հետ կապված ՀԾԿՀ-ն դեռ ուսումնասիրում է հայտը: Մենք այդ քննարկումներին բոլորս նախապատրաստվում ենք»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին