▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ փշալարերն է օգնելու իրենց, ոչ ջրցան մեքենաները․․․Բագրատ Սրբազան

Ոչ փշալարերն է օգնելու իրենց, ոչ ջրցան մեքենաները․․․Բագրատ Սրբազան

***

Բաղրամյան պողոտայում իր ելույթի ժամանակ Բագրատ Սրբազանը նշեց. «Վաղը չէ մյուս օրը` հունիսի 12-ին մեր տված ժամանակի վերջնաժամկետն է, չափազանց կարևոր օր է: Կարևորագույն իրադարձություններ են լինելու և պարտադիր է բոլորիդ ներկայությունը: Այստեղ մեծ թելադրող ուժ պիտի լինի: Եթե այստեղ երեկվա չափ ուժ եղավ, մեր հարցերը հանգիստ լուծվելու են, ոչ իրենց փշալարներն են իրենց օգնելու, ոչ ջրցանները, ոչ էլ իրենց ահասարսուռ տեսքները: Մենք մեր պահանջը պիտի իրականացնենք մեր համառության շնորհիվ: Ամեն մեկդ զանգեք ձեր ծանոթների ու հրավիրեք այստեղ, կգան, լավ չեն գա, հետո կգան: Այս մարդկանց հեռացնելու միակ ուղին մեր պարտադրանքն է: Լավ մտապահեք` հունիսի 12-ին, ժամը 15:00-ին, այդ օրը մեր կյանքում կարող է շատ բան փոխել»:

***

«Մենք, իհարկե, անակնալի չենք եկել (ԱԺ-ի արտահերթ նիստի մերժումով-խմբ.), բայց իրենք սրա պատասխանը պիտի տան: Նախ ասեմ, մեր վրանը պետք է մնա այստեղ ու պետք է սահմանափակվենք մեր ասած 96 ժամի մեջ: Այսօր այստեղ կլինի միայն վրանային հանգրվանը, կարծես մարտի դաշտում` մեր պատրաստությունները կտեսնենք: Գիշերը կմնանք այստեղ, միացեք մեզ: Վաղը էլի գործողություններ կլինեն, թե ինչ, չեմ ասի»,- Բաղրամյան փողոցում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Բաղրամյան պողոտայում հայտարարեց, որ այսօր ևս մեկ անգամ ականատես եղան քաղաքական մեծամասնություն համարվող մի խմբավորման ապօրինի պահվածքին:

«Ինչպես Բագրատ Սրբազանը երեկ հայտարարել էր, ԱԺ 2 խմբակցությունների պատգամավորներն արտահերթ նիստ գումարելու պահանջ էին առաջադրել: Այդ նիստի օրակարգում ընդամենը 1 հարց էր, որը վերաբերում էր ԱԺ-ի ուղերձին, այսինքն, սահմանադրական մակարդակում բարձրագույն ներկայացուցչական մարմնի ուղերձին` ուղղվող սահմանադրական մեկ այլ մարմնի` գործադիր իշխանությանը, որպեսզի այս մարմինը` Կառավարությունն, ինքնակամ ներկայացնի իր հարաժարականը և հնարավորություն ընձեռնվի` ձևավորել նոր կառավարություն, որը երկրի առջև ծառացած այս անհաղթահարելի իրավիճակին լուծումներ կառաջարկի: Այս նախաձեռնությունն օրենքի ուժով պետք է գումարվի 5-րդ աշխատանքային օրը: Բայց նաև օրենքով կա հնարավորություն, որ ԱԺ-ի խորհուրդը ավելի վաղ գումարի այս արտահերթ նիստը, որի համար պահանջվում էր ընդամենը 2 խմբակցությունների միջնորդություններ և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության այն անձանց կողմ քվեարկությունը, որոնք ԱԺ-ի խորհրդի մեջ են: ԱԺ-ի խորհուրդը կազմված է 14 անձանցից, որոնց 12-ը Քաղաքացիական պայմանագիրն են ներկայացնում, 2-ը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներն են: Հարցը ներկայացվեց մանրամասն ու հիմնավորումներով: Փաստվեց, ոչ իշխանությունը բոլոր առումներով տապալել է իր իսկ ծրագիրը: Սակայն 12 դեմ և 2 կողմ քվեարկություն եղավ. արտահերթ գումարելու մեր առաջարկը ՔՊ-ն մերժեց»:

***

«Սրբազան պայքար» շարժման անդամ, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչու Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորների՝ իմփիչմենթի գործընթացի նախաձեռնությանը, հավաստիացրեց, որ պատգամավորի հետ հանդիպմանն անձամբ ինքն է ներկա եղել և իրականում եղել է այն, ինչ ասել է Բագրատ Սրբազանը

Հիշեցնենք, ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտարարել էր որ հանդիպել է Իշխան Զաքարյանին, ով չի մերժել գործընթացը։

«Բայց ինչ վերաբերում է, թե որ պատգամավորն ինչ պատճառով չի միանում՝ հարցը պետք է տալ ընդդիմադիր պատգամավորներին, դա նրանց ներքին խոհանոցն է, իրենք իրենց ներսում գիտեն՝ ինչ է տեղի ունենում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում ներքին խոհանոցի մեջ խորանալ»,- ասաց Պետրոսյանը։

Դիտարկմանը, թե գուցե Զաքարյանին ճնշել են՝ պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ճնշել են, թե փորձել են ճնշել, դա, ըստ էության, երևույթը չի փոխում։ Եվ հետո իշխանությունն այն վիճակում չի, որ կարողանա ինչ-որ մեկին ճնշել»,- ասաց նա։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին