▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա կարիքն իսկապես զգացվում է… Էնֆիաջյանը` Ծառուկյանի վերադարձի մասին

Այսօր` հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին լուրերին.

 «Երբ ՏԻՄ ընտրություններին մարզերում էինք գտնվում, մարդիկ հաճախ հարցնում էին Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին: Նրա վերադարձը ներկայացվում էր որպես ցանկություն ու պահանջ: Նրա կարիքը իսկապես զգացվում է: Մարդիկ գնահատում են նրա մարդկային տեսակը: Գագիկ Ծառուկյանը քաղաքական մշակույթի համար  ունի անհրաժեշտ պոտենցիալը: Իսկ վերադարձի հետ կապված որոշում պետք է կայացնի հենց Գագիկ Ծառուկյանը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին