▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ զինծառայողներ են բերվել՝ քաղաքացիական հագուստով

«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի 25-ին Գյումրիում ՝ Շիրակի մարզում քարոզարշավից հետո հանրահավաքի համար ՔՊ-ն տիտանական ջանքեր է գործադրել, որպեսզի չկրկնվի նախորդ անհաջող փորձը։

Մեզ պատմեցին, որ վարչական տեռորի են ենթարկվել համայնքային նշանակության բոլոր կառույցների աշխատակիցները, որոնց պարտադրել են մեկ մարդու պես ներկա գտնվել Վարդանանց հրապարակում: Մեծ թվով մարդիկ բերվել են Երեւանից, որոնց մեկ-երկու ժամ առաջ ազատել են աշխատանքից, որ Գյումրի մեկնեն:

Բայց հատկապես մեծ թիվ են կազմել Շիրակի մարզի այլ համայնքներից բերվածներն ու Գյումրուն հարակից զորամասերի զինծառայողները, որոնց մի մասին ասվել է՝ քաղաքացիական հագուստով եկեք հանրահավաքի։

Ասում են՝ Վարդանանց հրապարակում լավագույն դեպքում 200-300 գյումրեցի է եղել, մնացածները եկվորներ են եղել, որոնցով իշխանությունը փորձել է տպավորիչ, մարդաշատ հանրահավաքի տպավորություն թողնել։

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին