▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոան» կամային հաղթանակ տարավ «Լեգիայի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում ընդունեց լեհական «Լեգիային» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման հաշիվն արդեն երրորդ րոպեին բացեց «Լեգիայի» դանիացի հարձակվող Միլետա Ռայովիչը։

57-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Նոայի» բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը։

84-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ 27-ամյա բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին։

«Նոան» 8 միավորով 13-րդ տեղում է։ Փլեյ-օֆֆ դուրս կգա 24 թիմ։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին