▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նկարում եմ, թե ո՞նց են ոստիկանները պաշտպանում հակաեկեղեցականներին․ Վահագն Չախալյան

Նկարում եմ, թե ո՞նց են ոստիկանները պաշտպանում հակաեկեղեցականներին․ Վահագն Չախալյան

Դիտեք նաև՝

Թարմացված․ Հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու՝ ընթացող ակցիայի ժամանակ, լրագրողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանից հետաքրքրվել են՝ Մայր Աթոռը շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ «Մայր Աթոռը շարունակում է աղոթել։ Մայր Աթոռն իր հայտարարություններն արել է ժամանակին և շարունակում է այդ կարծիքի մեջ մնալ»,- ասել է նա։

Թարմացված․ «Շատ ոլորտներում տեսնում ենք՝ մի հատ բոբո են մտցրել քաղաքականության հանդեպ, որ՝ ա՛յ հանկարծ քաղաքականությամբ չզբաղվեք, վատ է։ Եկեք հասկանանք՝ ի՞նչ է քաղաքականությունը․ եթե խոսում ենք մեր երկրի ապագայից, Արցախից, իրավունքներից, արդյո՞ք դա քաղաքականություն է։ Էս ամենի մասին է ի վերջո եկեղեցին խոսում»,- հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու՝ ընթացող ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք եկեղեցին իրավունք չունի իր տեսակետը հայտնելու, ընդհուպ վարչապետի հրաժարականը պահանջելու։

Թարմացված․ «Այս իշխանությունները 2018-ից սկսած՝ պլանավորված հարձակում են իրականացնում եկեղեցու դեմ։ Ավանդական, ազգային ինստիտուտների դեմ հարձակումը բնորոշ է բոլոր, այսպես կոչված, գունավոր կամ թավշյա հեղափոխություններին, որովհետև նրանց նպատակը հասարակությանը պառակտելն է։ Էդ նպատակով էլ հարձակում են գործում էն ինստիտուտների դեմ, որոնք կարող են միավորող ֆունկցիա կատարել»,- հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու՝ ընթացող ակցիայի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Խոսելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջողների մասին՝ նշել է․ «Դրանք լուսանցքային դեմքեր են, ուղղորդվում են իշխանութան կողմից, հանրային լայն աջակցություն չունեն»։«Այս իշխանությունները 2018-ից սկսած՝ պլանավորված հարձակում են իրականացնում եկեղեցու դեմ։ Ավանդական, ազգային ինստիտուտների դեմ հարձակումը բնորոշ է բոլոր, այսպես կոչված, գունավոր կամ թավշյա հեղափոխություններին, որովհետև նրանց նպատակը հասարակությանը պառակտելն է։ Էդ նպատակով էլ հարձակում են գործում էն ինստիտուտների դեմ, որոնք կարող են միավորող ֆունկցիա կատարել»,- հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու՝ ընթացող ակցիայի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Խոսելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջողների մասին՝ նշել է․ «Դրանք լուսանցքային դեմքեր են, ուղղորդվում են իշխանութան կողմից, հանրային լայն աջակցություն չունեն»։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին