«Նիկո՛լ, ուժեղ տղու դերի մե՞ջ ես մտել...». Հայկ Մամիջանյան
«Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ»,-լրագրողներին ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հակ Մամիջանյանը։ «Կազմակերպության անվտանգության համակարգում կան խնդիրներ, բայց դրանց զգալի մասը պայմանավորված է Երևանի սխալ քայլերով։ Պատկերացրեք ՆԱՏՕ-ի ինչ-որ երկիր փորձեր ձերբակալել Ստոլտենբերգին՝ ի՞նչ կլիներ հետո։ Եթե իշխանություններ հաշվարկը որևէ այլ ռազմական կամ ռազմաքաղաքական ճարտարապետությունն է կամ դաշինքը, ուզում եմ հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանին ամենամոտ ռազմական զորամիավորումը գտնվում է Թուրքիայում, իսկ Ադրբեջանն այն երկիրը չէ, որի ագրեսիան կարելի է կասեցնել հայտարարություններով»,-ասաց նա։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։