▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն իր ամանորյա ուղերձում հիշել է Բաքվում գերության մեջ հայտնված մեր հայրենակիցներին

Հենրիխ Մխիթարյանն իր ամանորյա ուղերձում հիշել է Բաքվում գերության մեջ հայտնված մեր հայրենակիցներին

Հայտնի հայ ֆուտբոլիստը ուղերձով դիմել է հայ ժողովրդին` նշելով, որ խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։

«Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության»,–գրել է նա։

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին