▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ օրս գլուխներս կախ ներկայացել ենք.Րաֆֆի Հովհաննիսյան

«ՀՀ-ում երբեք ազատ ու արդար ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն տեղի չեն ունեցել: Միայն լեգիտիմ իշխանության դեպքում կարող ենք ունենալ հզոր տնտեսություն, համաչափ զարգացում: Մինչ օրս գլուխներս կախ ներկայացել ենք: Մոսկվայում փորձել ենք խոսել ռուսերեն, ԱՄՆ-ում անգլերեն, Եվրոպայում էլ՝ ֆրանսերեն՝ մոռանալով, որ ունենք ազգային շահ, ինքնություն: Ունենալով ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն՝ պետք է կարողանանք մեր ներքին  ու արտաքին հարցերը ներկայացնել աշխարհում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս ընտրական գործընթացն արդեն օրենքի սահմաններից դուրս է գտնվում:

«Հանրային գործունեություն ծավալողները քաղաքացիներին ահաբեկում են, ստիպում են ցուցակագրվել հանուն ՀՀԿ-ի: Մենք օրենքից դուրս վիճակում ենք գտնվում: Իսկ ընտրությունների միջոցով ՀՀԿ-ին պետք է ուղարկենք պարկեշտ ընդդիմության շարքերը»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին