Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Միհրան Հարությունյանը երկարատեւ դադարից հետո առաջին հաղթանակը տարավ խառը մենամարտերում:
Լոս Անջելեսում անցկացված UpNextFighting 30 մրցաշարում 66,5 կգ քաշային կարգում Հարությունյանը մենամարտեց ամերիկացի Շեյն Տորեսի եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
Մենամարտը կանգնեցվեց 4-րդ ռաունդում:
Օլիմպիական փոխչեմպիոնն օկտագոնում հաղթանակը նշեց 1-ամյա որդու հետ:
Դիտեք նաև՝


