▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի գյուղում, որտեղ 740 նիկոլական կա, թութը չեն կարողանում արտահանել, թափում են»

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմաշի բնակիչն ասում ՝ «Թութը թափում ենք, հարցը հրատապ է, տեղեկացրեք իրենց, որ հարցը հրատապ է, ասում են՝ մինչև հինգշաբթի սպասենք, մինչև հինգաշաբթի մենք ինչքա՞ն ապրանք թափենք։ Նախկինում մեր գյուղից մինչև 30 տոննա թութ էր արտահանվում, հիմա ժողովուրդն ի՞նչ անի։ ուԳյուղի 70 տոկոսը Կառավարությանն է ընտրել, բայց այսօր ունենք պրոբլեմ, ուզում ենք լուծեն»։
Արմաշում 1241 ընտրողից քպ-ն ստացել է 740 քվե։ Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշականի ոչինչ չասել։
Մյուս արժանապատիվ գյուղացիների մաղթում եմ համբերություն ու լիքը հաջողությոններ։ Դուք իրական հերոս եք, որովհետև պատկերացնում եմ ինչ ասել է ապրել մի գյուղում, որտեղ 740 ինքնապահպանման բնազդը կորցրած նիկոլական կա»։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչները փաստի առաջ են կանգնել բերքի իրացման առումով։ Ուզում են ճանապարհ փակել, որ իրենց վրա ուշադրություն գրավեն։
Ընդդիմադիր դաշտում կարդում եմ արձագանքներ, թե Նիկոլ Փաշինյանին 700 ձայն տված գյուղը թող բախվի այդպիսի խնդիրների, որ հասկանա իր սխալը։ Բայց մյուս կողմից պետք է գիտակցել, որ Արմաշում ավել քան 200 մարդ էլ մերժել է Նիկոլին ու քվեարկել ընդդիմության օգտին։ Ինչո՞ւ պետք է նրանք տուժեն մյուսների սխալների պատճառով։
Արմաշում մի շատ կարգին մարդու եմ ճանաչում։ Տիգրան Մաթևոսյանը սկզբունքային ազգային տղա է, միշտ կանգնած է ինչպես առաջնագծի, այնպես էլ կրթական, իրավական խնդիրների լուծման գործում։
Մեր գաղափարակից գործարարներին ու ընդհանրապես, կարգին հայ մարդկանց առաջարկում եմ Արմաշի Տիգրան Մաթևոսյանին ու նրա նման ընդդիմադիր մյուս 200 հոգուն օգնել' իրացնելու բերքը, իսկ Նիկոլի կողմնակիցները թող գնան Նիկոլի հետևից։ Մենք պետք է կանգնենք մեր գաղափարակիցների կողքին»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին