▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեզ կարող էին գերի վերցնել». ռուս խաղաղապահներն ուղեկցել են Մհեր Արմենիային

Դիտեք նաև՝

Երգիչ Մհեր Արմենիան քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Շուռնուխից Գորիս ճանապարհահատվածի այն հատվածը, որն անցնում է Ադրբեջանի օկուպացված տարածքներով, իրենք ստիպված են եղել անցնել մեքենայով:

Պատճառն այն է, որ ռուս խաղաղապահներն ու ՀՀ ԱԱԾ ծառայողները բացատրել են, որ դա կարող է հակառակորդի կողմից դիտվել որպես սադրանք, նրանց կարող են գերի վերցնել կամ այլ գործողությունների դիմել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մհեր Արմենիան հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։ Նա և իր գաղափարակիցներն այսօր Շուռնուխից քայլերթ են սկսել դեպի Երևան: Նախատեսվում է, որ նրանք Հանրապետության հրապարակում կլինեն նոյեմբերի 7-ին: «Պահանջները հետևյալն են՝ դեմ ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրի այն փաստաթղթերը, որոնք մեր երկրի ճակատագրի համար լինելու են ցավոտ»,- ասել է երգիչը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին